Թուրքիա

Ստամբուլում և Անկարայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում և Անկարայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով

Իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են 110 մարդու՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու կասկածանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։  

Ըստ հաղորդագրությունների՝ նրանց շարքում կան մարդիկ, որոնք կասկածվում են Ամանորին ահաբեկչական գործողություններ կազմակերպելու համար։

Ձերբակալվածների շարքում կա նաև ավելի քան 40 անձ, որոնք կասկածվում են Յալովայում տեղի ունեցած փոխհրաձգությանը մասնակցած զինյալների հետ կապեր ունենալու համար։

ԻՊ-ին անդամակցելու կասկածանքով ևս 17 մարդ ձերբակալվել է Անկարայում։ Նրանց թվում կա 11 օտարերկրացի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յալովա քաղաքում ԻՊ-ի դեմ գործողության ընթացքում երեք ոստիկան է սպանվել, ութ ոստիկան և մեկ անվտանգության աշխատակից՝ վիրավորվել։ Ոչնչացվել է 6 ահաբեկիչ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում