Իրան

Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ կապերը

1 րոպեի ընթերցում

Իրանի և ԱՄԷ-ի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ կապերը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է անցկացրել Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով հեռախոսազրույցի բովանդակությունը։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Եմենում։

«Արաղչին և Ալ Նահյանը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող հարաբերություններից և ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետապնդումը»,-նշել է լրատվականը։

Երկու դիվանագետներն էլ ընդգծել են տարածաշրջանի երկրների կողմից Եմենում կայունությունը ամրապնդելու և տարածաշրջանում խաղաղությունը պաշտպանելու ջանքերը ակտիվացնելու անհրաժեշտությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում