Թուրքիա

Թուրքիայում ԻՊ-ի դեմ գործողության ընթացքում սպանվել է 3 ոստիկան, 6 ահաբեկիչ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ԻՊ-ի դեմ գործողության ընթացքում սպանվել է 3 ոստիկան, 6 ահաբեկիչ

Թուրքիայի Յալովա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության (ԴԱԻՇ)  դեմ գործողության ընթացքում երեք ոստիկան է սպանվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նրա խոսքով՝ վիրավորվել է ութ ոստիկան և մեկ անվտանգության աշխատակից:  

Նախարարը հայտնել է, որ 6 ահաբեկիչ ոչնչացվել է:

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է, որ այս գործով նշանակվել են հինգ դատախազներ, հինգ անձ կալանավորվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում