Մեկ օրում մոտ 59 տեխնիկա, 1500 տոննա աղ. Երևանի քաղաքապետը ներկայացրեց ձնամաքրման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքում վերջին օրվա ընթացքում ձնամաքրման աշխատանքներում ներգրավվել է մոտ 59 տեխնիկա, օգտագործվել է 1500 տոննա աղ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևան քաղաքում վերջին օրվա ընթացքում մոտ 59 տեխնիկա է գործարկվել, և մոտավորապես 1500 տոննա աղ է օգտագործվել: Հիմնական ճանապարհները բոլորն անցանելի են: Անանցանելի ճանապարհ, որպես այդպիսին, չկա»,-ասաց քաղաքապետը:
Նա հիշեցրեց, որ հանրային հատվածում, բիզնես հատվածում գործընկերները ավագանու կանոններով նույնպես ունեն պարտավորություն՝ մաքրելու մայթերը: Ավինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց կրպակներին, խանութներին, մասնավորի բոլոր գործընկերներին, որ իրենց դիմային հանրային տարածքները մաքրելու պարտականություն ունեն: