ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

2 րոպեի ընթերցում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Աշտարակ-Ուշի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով բեռնատարների համար։

Զանգակատուն գյուղում բուք է։

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են ձմեռային սպասարկման աշխատանքները։ ՀՀ բոլոր տարածաշրջաններում կապալառուների կողմից կատարվում է շուրջօրյա հերթապահություն։ Ճանապարհները մաքրվում են ձյան շերտից, երթևեկելի մասը մշակվում է աղ-ավազով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցները կատարում են ուժեղացված հերթապահություն՝ համակարգելով ընթացիկ աշխատանքները։ 

Ճանապարհային դեպարտամենտում գործում է շուրջօրյա հեռախոսահամար՝ 010-56-25-33, որին զանգահարելով քաղաքացիներն օպերատիվ տեղեկություններ են ստանում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ։

 

 

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում