Նոր հասցեում փաստացի հաշվառվելն այսուհետ կարող է իրականացվել առցանց եղանակով

2 րոպեի ընթերցում

Թվայնացվել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության ևս մեկ գործընթաց։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ կառավարության 25․12․2025 թվականի նիստով հաստատվել և գործարկվել է mcs-register.am հարթակը։

«Հարգելի քաղաքացիներ, եթե փոխել եք բնակության վայրը և ցանկանում եք փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող եք լրացնել դիմումը օնլայն` առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության։

Անհրաժեշտ է կատարել ընդամենը մի քանի պարզ քայլ՝ խիստ նույնականացման պայմանով։

Մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում։

Ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակով։

Ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները։

Ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն։

Հաստատել, որ դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում տարածքային տեսուչին հանդիպելու համար։

Վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։

Հարցերի դեպքում զանգահարել 84-22»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային ֆորումը

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Ֆրանսիայում աշակերտների ցույցերը մեծ թափ են ստացել. կան հարյուրավոր բերման ենթարկվածներ, տասնյակ վիրավորներ