ՏԿԵ նախարարը տեղում հետևել է Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ավտոճանապարհի մի հատվածի հիմնանորոգման աշխատանքներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիրի մարզ՝ հետևելու Նորապատ - Արգավանդ - Վարդանաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Խուդաթյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Այցելեցի Արմավիրի մարզ՝ հետևելու Նորապատ - Արգավանդ - Վարդանաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին»,- գրել է նախարարը։