Մշակույթ

Կյանքից հեռացել է դերասանուհի Վերա Ալենտովան

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է դերասանուհի Վերա Ալենտովան

83 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Վերա Ալենտովան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է РБК-ն, հղում անելով Պուշկինի անվան թատրոնին, որտեղ դերասանուհին աշխատել է 60 տարի։

«Մեր ցավն անեզր է։ Վերջին հրաժեշտի վերաբերյալ տեղեկությունը կհայտնենք հավելյալ»,- ասված է հայտարարությունում։

Դեկտեմբերի 25-ին Ալենտովան մասնակցել է ժողովրդական արտիստ, դերասան Անատոլի Լոբոցկու վերջին հրաժեշտի արարողությանը, որի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է և Ալենտովան բուժհաստատություն է տեղափոխվել կլինիկական մահ ախտորոշմամբ։

Վերա Ալենտովան առավել հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտած Կատերինա Տիխոմիրովայի կերպարով։ Ֆիլմն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում