Քաղաքականություն

Հայաստանը ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ցանկանում է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ 

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչ նոր զարգացումների կարելի է սպասել 2026 թվականին Իրանի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, և արդյոք հնարավոր է երկու երկրները ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին փաստաթուղթ ստորագրեն։ 

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, և մենք, այո՛, ցանկություն ունենք նաև Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել»,-շեշտել է Հայաստանի վարչապետը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում