2025-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի նոր ռեկորդ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

2025 թվականի նոյեմբերին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի պատմական նոր ռեկորդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ 2025 թվականի նոյեմբերին երկրում գրանցվել է 814 հազար 818 աշխատատեղ, որոնք ապահովված են աշխատավարձով։ Նրա խոսքով՝ դա 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 275 հազար 465-ով կամ շուրջ 50 տոկոսով։

«Ես համեմատում եմ 2017 թվականի նոյեմբերի հետ, որովհետև դա հեղափոխությանը նախորդած առաջին նոյեմբերն է»,-նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխատատեղերի թիվն աճել է նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ՝ 31 հազար 986-ով կամ շուրջ 4 տոկոսով։

Վարչապետն անդրադարձավ նաև միջին աշխատավարձի ցուցանիշներին՝ նշելով, որ 2025 թվականին միջին աշխատավարձը կազմել է 327 հազար 155 դրամ։ Դա 2017 թվականի նոյեմբերի համեմատ ավելի է 158 հազար 421 դրամով կամ շուրջ 93 տոկոսով։

Նրա խոսքով՝ աշխատավարձերն աճել են նաև 2024 թվականի նոյեմբերի համեմատ՝ շուրջ 16 հազար դրամով, կամ 5,1 տոկոսով։ Միաժամանակ վարչապետը նշեց, որ տարեկան գնաճը, ըստ Վիճակագրական կոմիտեի, կազմել է 3,3 տոկոս, այսինքն՝ աշխատավարձերի աճը գերազանցել է գնաճի մակարդակը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ եկամտային հարկի դրույքաչափը նվազել է, ինչը, նրա գնահատմամբ, ևս նպաստել է քաղաքացիների իրական եկամուտների աճին։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի համախառն ներքին արդյունքն աճել է շուրջ 50 տոկոսով՝ ընդգծելով, որ խոսքը իրական տնտեսական աճի մասին է։

«Այս տարվա աճի ցուցանիշները նույնպես շատ կարևոր են, և մենք, ըստ էության, վստահ ենք, որ 2025 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կկատարվի»,-ասաց վարչապետը։

Հայերեն العربية English Español

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ