Հայաստան

Տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի գործարքները հատել են 500-ի շեմը․ ՆԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի գործարքները հատել են 500-ի շեմը․ ՆԳՆ խոսնակ

car.mia.gov.am հարթակում տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի գործարքները հատել են 500-ի շեմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Տրանսպորտային միջոցի առցանց առուվաճառքի հարթակը ՆԳ նախարարության որդեգրած թվայնացման գործընթացի շրջանակում պետական համակարգում կյանքի կոչված առաջին և խոշոր նախագծերից մեկն է։ Եվ արդեն 4 ամիս է՝ հարթակի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն ունեն առանց Հաշվառման-քննական բաժին այցելելու՝ ցանկացած վայրից, ցանկացած ժամի պարզեցված ընթացակարգով իրականացնել տրանսպորտային միջոցի ձեռք բերման, վաճառքի ու գրանցման գործընթացն ընդամենը մի քանի րոպեում»,-գրել է խոսնակը հիշեցնելով, որ ՆԳ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության արդյունավետ համագործակցության արդյունքում car.mia.gov.am հարթակը՝ PMI Project Management Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում հաղթող է ճանաչվել «Նորարարական նախագիծ» անվանակարգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում