Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ Քրիստինե Վարդանյանը դեկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթի, Նիդեռլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերի եւ Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, խոսել ՀՀ-Եվրամիություն համագործակցությունից՝ կարեւորելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման երաշխիքներին: Պատգամավորները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, ինչպես նաեւ ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցերը:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում