Եվրոպա

Լեհաստանի նախագահն աղետ է անվանել MERCOSUR-ի երկրների հետ ԵՄ-ի հնարավոր պայմանագիրը

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախագահն աղետ է անվանել MERCOSUR-ի երկրների հետ ԵՄ-ի հնարավոր պայմանագիրը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին աղետ է անվանել  ազատ առևտրի մասին պայմանագրի հնարավոր ստորագրումը  Եվրամիության և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (MERCOSUR) երկրների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X-ում՝ դիմելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին։

«MERCOSUR-ի երկրների հետ պայմանագրին հավանություն տալն աղետ է։ Պարոն վարչապետ, անհրաժեշտ է ոչ թե շատախոսել, այլ ստեղծել արգելափակող փոքրամասնություն», - գրել է Լեհաստանի նախագահը։

Նավրոցկու խոսքով՝ «հազարավոր մթերքներ (MERCOSUR-ի երկրներից) կարող են հեղեղել Լեհաստանը՝ ոչնչացնելով լեհական գյուղատնտեսությունը և այլ ճյուղեր»։

Հա հավելել է, որ պարենային անվտանգությունը  սննդամթերքի արտադրությունն է «սպառողին մոտ, այլ ոչ թե պարենի ներմուծումը 10 000 կիլոմետր հեռավորությունից»։ 

2024 թվականի դեկտեմբերի 6-ին ԵՄ-ն և MERCOSUR-ն արդեն կնքել են առևտրային համաձայնագիր՝ չնայած եվրոպացի ֆերմերների բողոքներին։ Որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, դրան պետք է հավանություն տան միավորման բոլոր պետությունները: Համաձայնագրի արգելափակման համար անհրաժեշտ է չորս երկրների մերժումը, որոնք կներկայացնեն ԵՄ բնակչության առնվազն 35%-ը: Համաձայնագրի դեմ են հանդես գալիս Եվրամիության  գյուղատնտեսական լոբբին, Ֆրանսիայի, Լեհաստանի և մի շարք այլ երկրների կառավարությունները։

MERCOSUR-ը խոշորագույն առևտրատնտեսական միավորում է Հարավային Ամերիկայում, որի հիմնադիրներն են Արգենտինան, Բրազիլիան, Պարագվայը և Ուրուգվայը: Նրանց ընդհանուր տարածքը կազմում է Հարավային Ամերիկայի տարածության ավելի քան 70%-ը՝ 295 միլիոն բնակչությամբ։

Դեկտեմբերի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է MERCOSUR-ի երկրների հետ ԵՄ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: Ստորագրումը կարող է տեղի ունենալ 2026 թվականի հունվարին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում