Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի հետ կարգավորման շուրջ բանակցությունները բնականոն ընթացքի մեջ են

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի հետ կարգավորման շուրջ բանակցությունները բնականոն ընթացքի մեջ են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության շուրջ բանակցությունները շարունակվում են և ընթանում են բնականոն հունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։

«Ուկրաինայի և Ռուսաստանի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասել է նա` հավելելով, որ քննարկումներն ընթանում են «բնականոն հունով»։

Թրամփի խոսքով՝ նախորդ ամիս զոհվել է շուրջ 27000 մարդ, մեծամասամբ՝ զինվորներ։

«Այս երկու առաջնորդների՝ նախագահ Պուտինի և նախաահ Զելենսկու միջև կա հսկայական ատելություն, և ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք հաջողության հասնել։ Մենք բանակցում ենք, բանակցությունները լավ են ընթանում», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել են ամերիկյան ԶԼՄ-ները։

Ուկրաինան և Միացյալ Նահանգները մի շարք խորհրդակցություններ են անցկացրել Մայամիում դեկտեմբերի 19-21-ն ընկած ժամանակահատվածում։

Միաժամանակ բանակցություններ են ընթացել ԱՄՆ ներկայացուցիչների և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում