Երևանում 13,5 հա տարածքում նոր կանաչ տարածք է հիմնվել

3 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում 2025 թվականին կատարվել է աննախադեպ ծավալի կանաչապատման աշխատանք։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ամփոփելով տարին, Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը նշեց, որ աշխատանքները եղել են բազմակողմանի. բարեկարգվել ու կանաչապատվել են եղած կանաչ տարածքները՝ այգիներն ու պուրակները, ինչպես նաև կանաչ նոր տարածք է հիմնվել այնպիսի վայրերում, որտեղ վերջին շրջանում ընդհանրապես ծառ չի եղել։ 

«2025 թվականին մենք 4500 ծառ և 35 000 մշտադալար թուփ ենք տնկել։ Կցանկանայի ընդգծել այն ցուցանիշը, որ տարվա ընթացքում 13,5 հա տարածքում կանաչ տարածք է հիմնվել։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքի, որ այս 13,5 հա-ը այն տարածքն է, որտեղ ընդհանրապես կանաչ հատված չի եղել, այսինքն, զրոյից հիմնվում է կանաչ գոտի»,-ասաց Արմեն Բեգոյանը։ 

Նա ընդգծեց, որ կանաչ տարածք հիմնելու աշխատանքներում ընդգրկվել են նաև այն հատվածները, որոնք Երևանի ծայրամասերում են։ Դա կարևորվում է օդի մաքրության տեսանկյունից։ Այսինքն՝ Երևանին մոտ գտնվող տարածքներից փոշու փոխանցումը մայրաքաղաք կնվազեցվի հենց այս անտառային տարածքների շնորհիվ։ 

«Այսպիսով` վերջին 3 տարում Երևանն իր կանաչ տարածքներն ավելացրել է 60 հա-ով։ Այստեղ մի կարևոր փաստ պետք է նշեմ։ Այս ցուցանիշին գումարելով նաև վատ վիճակում գտնվող, արդեն եղած, կանաչ տարածքների վերականգնումը, կարող ենք ասել, որ մայրաքաղաքի կանաչ ֆոնդի տվյալները հասել են սովետական ժամանակաշրջանի ցուցանիշներին։ Ամենալավ ժամանակաշրջանում, ըստ մեր տվյալների, Երևանի կանաչ ֆոնդը կազմել է 908 հա։ Եթե հիմնվենք արդեն ունեցած կանաչ տարածքների տվյալների վրա, գումարենք նոր ստեղծած տարածքների ցուցանիշները, ապա ստանում ենք 910 հա»,-ասաց Արմեն Բեգոյանը։ Նա նկատեց, որ ճիշտ է խորհրդային տարիներին մեզ հայտնի շատ կանաչ տարածքներում այսօր շինություններ են, սակայն քաղաքային իշխանությունները դրա փոխարեն այլ հատվածներում են կանաչ գոտի հիմնել։ 

Կանաչապատման գործընթացում քաղաքային իշխանությունները մեծ տեղ են տալիս մշտադալար ծառերին։ Ձմռան ամիսներին կանաչ ֆոնդը հիմնականում քնում է, ու այդ ընթացքում օդի որակի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Դրա դեմ պայքարի գործիքներից մեկը հենց կանաչ տարածքների ավելացումն է՝ մշտադալար ծառերով։ Այս տարի տնկվել է 1200 մշտադալար ծառ։  

Արմեն Բեգոյանը նաև տեղեկացրեց, որ բավական ծավալուն աշխատանքներ են կատարվել ոռոգման համակարգի բարելավման, նոր ցանցի ստեղծման ուղղությամբ, ինչը շատ կարևոր է կանաչապատման տարածքների վերականգնմանը զուգահեռ։ 

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները