Կամբոջայի և Թաիլանդի պաշտպանության նախարարները կհանդիպեն զինադադարի հնարավորությունը քննարկելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Ֆուանգկեոուն հայտարարել է, որ Թաիլանդի և Կամբոջայի պաշտպանության նախարարները կհանդիպեն դեկտեմբերի 24-ին՝ քննարկելու երկու երկրների միջև հրադադարի վերականգնման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Որոշումը կայացվել է դեկտեմբերի 22-ին Կուալա Լումպուրում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Թաիլանդի ԱԳ նախարարի խոսքով՝ երկու երկրները համաձայնել են բանակցություններ վարել իրենց սահմանային ընդհանուր կոմիտեի միջոցով, որը հաստատված երկկողմ մեխանիզմ է։ Թաիլանդական կողմն առաջարկել է, որ այն տեղի ունենա Թաիլանդի Չանթաբուրի նահանգի սահմանային գծում։

Նախարարը նշել է, որ Թաիլանդը ցանկանում է «իրական հրադադար»՝ Կամբոջայի կողմից հստակ պարտավորությունների և մանրամասն իրականացման ծրագրով՝ հավելելով, որ ականազերծումն առաջնային է գործընթացն առաջ մղելու համար։

«Հրադադարը չի կարող պարզապես հայտարարվել, այն քննարկման կարիք ունի», - ասել է նա։

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետները հոկտեմբերին Մալայզիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել էին համատեղ հռչակագիր, որը սահմանում էր երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել էին, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:

Աշխարհ

Թաիլանդի հետ բախումների պատճառով ավելի քան կես միլիոն կամբոջացի լքել է իր տունը

Թաիլանդ-Կամբոջա սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։

Հայերեն

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող