Աշխարհ

Թաիլանդի հետ բախումների պատճառով ավելի քան կես միլիոն կամբոջացի լքել է իր տունը

1 րոպեի ընթերցում

Թաիլանդի հետ բախումների պատճառով ավելի քան կես միլիոն կամբոջացի լքել է իր տունը

Կամբոջայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թաիլանդի հետ սահմանին սրվող հակամարտության պատճառով կես միլիոնից ավելի կամբոջացիներ լքել են իրենց տները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, ՆԳՆ տվյալներով՝ «Թաիլանդի կողմից Կամբոջայի վրա դաժան և անխտիր հարձակումների» պատճառով իրենց տները լքած և անվտանգ գոտիներ տարհանված քաղաքացիների թիվը դեկտեմբերի 21-ի երեկոյան հասել է 525,231-ի, այդ թվում՝ 274,800-ը կանայք և 167,100-ը երեխաներ են։

Թաիլանդ-Կամբոջա սահմանին բախումները վերսկսվել են դեկտեմբերի 7-ին։ 

Կամբոջայի ՆԳՆ տվյալներով՝ այս ընթացքում բախումների ու արձակված կրակոցների հետևանքով իրենց երկրում զոհվել է 19 քաղաքացիական անձ, 79-ը վիրավորվել են։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում