Երևան

Հատուկ սարքավորումներով մեքենաները կշրջեն Երևանում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, կուտակվող աղբն ու ապօրինի գովազդները

2 րոպեի ընթերցում

Հատուկ սարքավորումներով մեքենաները կշրջեն Երևանում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, կուտակվող աղբն ու ապօրինի գովազդները

Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբերեն ավտոմեքենա, որը հատուկ սարքավորումներով կշրջի Երևանի փողոցներում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու կուտակվող աղբը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ավինյանն արձանագրեց արհեստական բանականության գործիքների ներդրման ուղղությամբ արված աշխատանքը:  

«Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, մեր ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով և ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևան քաղաքում փոսերի վերաբերյալ տվյալներ: Հաջորդ տարի մենք ձեռք ենք բերում մի առանձին ավտոմեքենա՝ իր Lidar սարքավորումներով, որն ուղղակի բոլոր փողոցներով շրջելու է, արձանագրելու է ոչ միայն Երևանի ասֆալտի վիճակը, այլ նաև տարբեր հատվածներում կուտակվող աղբը, ապօրինի գովազդները, այն ամենը, ինչ մենք կծրագրավորենք»,-ասաց քաղաքապետը:

Այսինքն՝ այն գործառույթները, որ տարբեր ստորաբաժանումներ ֆիզիկապես պետք է գնային ու իրականացնեին, ավտոմատացվում են: Ավինյանը նկատեց՝ հետևապես վարչությունների գործառույթները փոքր-ինչ փոխվելու են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում