Եվրոպա

Մակրոնը հայտարարել է նոր ավիակիրի կառուցման վերաբերյալ վերջնական որոշման մասին

2 րոպեի ընթերցում

Մակրոնը հայտարարել է նոր ավիակիրի կառուցման վերաբերյալ վերջնական որոշման մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է նոր, ավելի մեծ և ավելի ժամանակակից ավիակիր կառուցելու ծրագիրը, որը կփոխարինի Շառլ դը Գոլ նավին՝ ամրապնդելով Ֆրանսիայի ծովային հզորությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, Մակրոնն այս հարցի մասին խոսել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաբազայում ֆրանսիացի զինվորականներին ուղղված ելույթի ժամանակ։ 

«Այս լայնածավալ ծրագիրը մեկնարկելու որոշումը կայացվել է այս շաբաթ», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ նախագիծը կխթանի Ֆրանսիայի արդյունաբերական բազան, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսը։

Մակրոնը նշել է, որ դրա կառուցմանը կմասնակցի 800 ընկերություն։ 

Նախագահն անձամբ պլանավորում է այցելել նավաշինարան, որտեղ նոր նավը կտեղադրվի 2026 թվականի փետրվարին։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ խոսքը Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Սեն-Նազերի նավաշինարանի մասին է։

Ակնկալվում է, որ ծրագիրը, որը հայտնի է որպես «Porte-Avions Nouvelle Génération» (PANG), կարժենա մոտ 10,25 միլիարդ եվրո (12 միլիարդ դոլար):

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ նոր նավը շահագործման կհանձնվի մինչև 2038 թվականը, երբ, ինչպես սպասվում է, «Շառլ դը Գոլ» ավիակիրը կհեռանա շահագործումից: 

PANG-ը կլինի Եվրոպայում երբևէ կառուցված ամենամեծ ռազմանավը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում