Միացյալ Նահանգներ

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գագաթնաժողովում համաձայնել է փոխզիջումների

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գագաթնաժողովում համաձայնել է փոխզիջումների

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու նպատակով փոխզիջումների գնալու Ռուսաստանի համաձայնության մասին հայտարարել է ԱՄՆ-ի Անքորիջ քաղաքում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ընթացքում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մոսկվայում նախնական հանդիպումների ժամանակ մեզ առաջարկներ արվեցին, և մեզ դիմեցին որոշակի փոխզիջումների գնալու խնդրանքով։ Ժամանելով Անքորիջ՝ ես ասացի, որ մեզ համար դրանք հեշտ որոշումներ չեն լինի։ Բայց մենք մեզ առաջարկվող փոխզիջումներին համաձայն ենք», - ասել է նա մամուլի ասուլիսի հետ համատեղ անցկացվող «Ուղիղ գծի» ժամանակ։

ՌԴ նախագահը նշել է, որ «խոսել այն մասին, թե մենք ինչ-որ բան մերժում ենք, ամենևին վայելուչ չէ և ոչ մի հիմք չունի»։

«Գնդակն ամբողջովին ու լիովին մեր ընդդիմախոսների դաշտում է, և, ամենից առաջ, Կիևի վարչակազմի ղեկավարների ու նրանց, այս դեպքում և ամենից առաջ, եվրոպացի հովանավորների», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 15-ին բանակցություններ են վարել Ալյասկայի Անքորիջ քաղաքի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում