Կայացել է Սևան համայնքի ավագանու տարեվերջյան նիստը

3 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի վերջին նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, մինչ օրակարգային հարցերի հաստատմանն անցնելը Սարգիս Մուրադյանն անդրադարձել է տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և նշել, որ դրանք՝ ֆինանսական գործառույթներից մինչև ծրագրեր, ընթանում են բնականոն ընթացքով: 

Նիստին ներկայացված օրակարգային հարցերը հաստատելուց հետո դրանք ներկայացվել են ավագանու անդամների քննարկմանը: Հարցերի շուրջ կայացվել են համապատասխան որոշումներ: 

Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի հաստատումից առաջ համայնքի ղեկավարը նշել է, որ 2025 թվականին իրականացված աշխատանքը, ֆինանսական առումով կայուն վիճակը լավ հիմքեր է ստեղծում համայնքի 2026 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթղթի հաստատման համար, որը լինելու է հավասարակշռված, իրատեսական և հնարավորություն է ընձեռելու առաջիկա տարում ևս իրականացնել մեծածավալ աշխատանք, խուսափել ցնցումներից, ավելացնել սեփական եկամուտները:

Սևան համայնքի ավագանին սահմանել է համայնքի ղեկավարի պաշտոնային դրույքաչափը, հաստատել համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համայնքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թիվը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քանակական և անհատական կազմը, համայնքում 2026 թվականի հողօգտագործման, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարներ և այլ տեղական վճարները, համայնքի բնակավայրերի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների՝ 2026 թվականին օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքների համար մրցութային մեկնարկային գինը:

Սևան համայնքի ավագանին հաստատել է համայնքի 2026 թվականի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեն, համաձայն որի հաստատվել են վարչական բյուջեի եկամուտները՝ 2 միլիարդ 398 միլիոն 977 հազար 300 դրամ, վարչական բյուջեի ծախսերը՝ 2 միլիարդ 398 միլիոն 977 հազար 300 դրամ։

Համայնքի ավագանին հաստատել է նաև Սևան քաղաքում թափոնների տեսակավորման կառավարման պլանը, որը հաջորդել է Սևան քաղաքում թափոնների կառավարման նոր համակարգի ներդրմանը:

Ավագանու քննարկմանը ներկայացվել են նաև մի շարք հարցեր, որոնք հաստատվել են համապատասխան որոշումներով: Ավագանու տարեվերջյան նիստն ամփոփվել է դիմումների քննարկմամբ, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: 

Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա 2026 թվականի  փետրվարին:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը