Գերմանիան ԱՄՆ-ում կմասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին. Մերց

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Գերմանիայի ներկայացուցիչները կմասնակցեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված են առաջիկա օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կքննարկվի ԱՄՆ-ում առաջիկա օրերին։ Մեր կողմից մասնակցում են  ներկայացուցիչներ։ Ես նախկինի նման վստահ եմ, որ  կպահպանենք միասնական մոտեցում Ամերիկայի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև։ Իսկ հետո մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը», - լրագրողներին հայտնել է Մերցը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին։ 

«Ամեն դեպքում, վատթարագույն դեպքում, մենք պետք է սպասենք Ուկրաինայի ֆինանսավորման շարունակմանն՝ ավելի երկար ժամանակով», - ընդգծել է նա։

Ըստ AFP գործակալության՝ Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ և ՌԴ պաշտոնյաներն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն Մայամիում՝ քննարկելու խաղաղության ծրագրի շուրջ հետագա քայլերը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները դեկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 20-ին նոր բանակցություններ կվարեն ԱՄՆ-ում։ 

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ևս մեկ փուլ տեղի է ունեցել Բեռլինում դեկտեմբերի 14-ին. այն տևել է մոտ հինգ ժամ։ Կողմերը շարունակել են բանակցությունները դեկտեմբերի 15-ի առավոտյան, հանդիպումը  տևել է մոտ երկու ժամ։ ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմից մասնակցել են Վոլոդիմիր Զելենսկին, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին