Միացյալ Նահանգներ

Թրամփը հույս ունի, որ Կիևն արագ կընդունի ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ որոշումներ

2 րոպեի ընթերցում

Թրամփը հույս ունի, որ Կիևն արագ կընդունի ՌԴ-ի հետ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ որոշումներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը պետք է ավելի արագ որոշումներ կայացնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

«Նրանք (բանակցողները) մոտենում են ինչ-որ արդյունքի, բայց հույս ունեմ, որ Ուկրաինան ավելի արագ կգործի, քանի որ ամեն անգամ, երբ նրանք շատ են ուշացնում, Ռուսաստանը փոխում է իր միտքը», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հանգստյան օրերին Ֆլորիդայում պլանավորված բանակցությունների վերաբերյալ հարցին։

Թրամփը ևս մեկ անգամ կրկնել է, որ ութ պատերազմ է դադարեցրել, և կարծում էր, թե այս պատերազմն ավելի հեշտ կլինի կարգավորել։

«Սա ավելի բարդ է, քան կարծում էինք, բայց հնարավորություն կա, որ մենք կարող ենք շուտով դա անել (խմբ.՝ կարգավորել հակամարտությունը)», - նշել է նա։ 

Ըստ AFP գործակալության՝ Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ և ՌԴ պաշտոնյաներն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն Մայամիում՝ քննարկելու խաղաղության ծրագրի շուրջ հետագա քայլերը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները դեկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 20-ին նոր բանակցություններ կվարեն ԱՄՆ-ում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում