Աշխարհ

Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկել է միասին աշխատել Վենեսուելայում իրադրությունը կարգավորելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկել է միասին աշխատել Վենեսուելայում իրադրությունը կարգավորելու ուղղությամբ

Բելառուսը և ԱՄՆ-ն կարող են համատեղ աշխատել Վենեսուելայում ստեղծված իրադրությունը կարգավորելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

«Ես Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլին ասացի՝ միասին կաշխատենք ի շահ այն բանի, որպեսզի և՛ Վենեսուելայի ժողովուրդն ապրի խաղաղությամբ, և՛ ամերիկացիներն օտար հողում չզոհվեն հանուն այնտեղ ինչ-որ նավթի, ոսկու, հազվագյուտ մետաղների կամ թմրանյութերի դեմ պայքարում և այլն։ Այնտեղ, որտեղ կա կյանքը պահպանելու հնարավորություն, պետք է դա պահպանել», - ասել է Լուկաշենկոն Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում