Արտաքին քաղաքականություն

Վարչապետը հաստատել է, որ Հայաստանը Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում նոր օգնություն կստանա

1 րոպեի ընթերցում

Վարչապետը հաստատել է, որ Հայաստանը Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում նոր օգնություն կստանա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է տեղեկությունը, որ Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Վարչապետը շեշտեց, որ այդ գումարը նպաստելու է խաղաղության օրակարգի առաջմղմանը և ծառայելու է դրա իրագործմանը։

«Այո, Հայաստանի արտաքին գործերի նախարարը զեկուցել է ինձ, որ Հունգարիայի գործընկերները, կարծես, որոշմանը համաձայնել են, և կա կոնսենսուս։ Դե յուրե որոշումը կլինի, կհրապարակվի։ Բովանդակային առումով այս պահին չեմ կարող ասել, բայց բոլոր դեպքերում դա նպաստելու է և ծախսվելու է խաղաղության տրամաբանությամբ»,-ընդգծեց Հայաստանի վարչապետը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում