Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում։ 

Առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը թափուր էր 2025 թվականի դեկտեմբերի 1-ից, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ այդ պաշտոնից ազատվել էր Արտակ Ջումայանը։ 

Հայերեն English Русский