Ակունքում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք գյուղում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի վարչական ղեկավար Նիկոլա Խաչատրյանը, Ակունքի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 31 միլիոն 939 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ակունքի Բարեկամության փողոցում՝ 2195 գծամետր ընդհանուր երկարությամբ, տնային միացումներով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն, մեկնարկել են օգոստոսին և արդեն իրականացվել են շուրջ 70 տոկոսով։ 

Ծրագրի շահառու է հանդիսանում 110 տնտեսություն։

«Բարեկամություն փողոցի տնտեսությունների համար կառուցված ջրատար ներքին ցանցը հիմնականում քայքայված էր, ջրի կորուստները շատ էին, ինչի պատճառով ջրամատակարարումն անկանոն էր իրականացվում, մեծ դժվարությամբ։ Այժմ նոր ցանցը կառուցվում է պոլիէթիլենային խողովակներով, որի շահագործումից հետո արդեն թաղամասի բնակիչները կապահովվեն շուրջօրյա ու որակյալ խմելու ջրով»,-ներկայացրեց Նիկոլա խաչատրյանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը