Axios-ը հաղորդում է հանգստյան օրերին Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերի հնարավոր հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող ամերիկյան և ուկրաինական կողմերի աշխատանքային խմբերը կարող են հանդիպել այս շաբաթվա վերջին Մայամիում՝ քննարկելու այն մանրամասն տեխնիկական հարցերը, որոնք մնացել էին երկու երկրների պատվիրակությունների միջև Բեռլինում կայացած երկօրյա բանակցություններից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Axios-ը։

«Բանակցությունները, հավանաբար, կկայանան այս հանգստյան օրերին, հնարավոր է, Մայամիում՝ աշխատանքային խմբերի, զինվորականների մասնակցությամբ՝ քարտեզների վերանայմամբ», - հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Axios-ի զրուցակցի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև խնդրահարույց տեսակետների 90%-ը կարգավորվել է, սակայն հարկավոր է քննարկել մի քանի չլուծված տեխնիկական հարցեր։

Դեկտեմբերի 15-ին Sky News հետուստաալիքը, հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց, հաղորդել է, թե Վաշինգտոնում սպասում են, որ Կիևը պետք է վերջնական որոշում կկայացնի տարածքների վերաբերյալ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 14-ին և 15-ին Գերմանիայում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։

Զելենսկիից և Ուիթքոֆից բացի, բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և եվրոպացի պաշտոնատար անձինք։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ չի քննարկում Բեռլինի բանակցությունների ընթացքը, բայց ակնկալում է, որ ամերիկյան կողմը Կրեմլին կհայտնի դրանց արդյունքների մասին։

Հայերեն Русский

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը․ Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր տեսակի զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները

ԿԸՀ նախագահի գնահատմամբ՝ թեժ և դինամիկ քարոզարշավի գործընթացում էական խնդիրներ չեն արձանագրվել