Գավառ քաղաքում հիմնանորոգվել են երեք փողոցի նրբանցքներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան, Զորավար Անդրանիկ, Իսահակյան փողոցների 2-րդ նրբանցքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն ծրագրում ներառված են  Իսահակյան, Կոլոտ Հայրապետ փողոցները, Սայադյան, Զորավար Անդրանիկ, Իսահակյան փողոցների  2-րդ նրբանցքները։ Ծրագրի արժեքը 66 միլիոն  դրամ է, որի 50 տոկոսն հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է վերոնշյալ փողոցների և նրբանցքների ասֆալտապատում՝ շուրջ 1500 գծամետր երկարությամբ և 6530 քմ մակերեսով։ 

Դեռևս նոյեմբերի սկզբին մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն իրականացվել են 50 տոկոսով։ Դրանք ընդհատվել են միայն ցուրտ եղանակի պատճառով ու կշարունակվեն 2026 թվականի գարնանը։ 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։ 

«Այս փողոցների բնակիչները ոգևորված են ինչպես արդեն կատարված աշխատանքներով, այնպես էլ մյուս փողոցների հիմնանորոգմամբ։ Վերջապես իրենք էլ հնարավորություն կունենան բարեկարգ ճանապարհով երթևեկելու։ Ծրագրի իրականացմամբ  ոչ միայն լուծվում է տասնամյակներ շարունակ անբարեկարգ մնացած փողոցների հիմնանորոգման խնդիրը, այլև թեթևանում է երթևեկությունը, քանի որ այս  փողոցները Գավառ քաղաքում իրար են կապում կենտրոնական մի շարք երթուղիներ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը