Ծովակում խմելու ջրատարի կառուցման երկու ծրագիր է իրականացվել

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր են կառուցվել՝ 3560 գծամետր ընդհանուր երկարությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակի վարչական ղեկավար Ռուբեն Ղանդիլյանը, խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերը կառուցվել են սուբվենցիոն 2 տարբեր ծրագրով, որոնց արդյունքում Ծովակում ոչ միայն բարելավվել է խմելու ջրի մատակարարումը, այլ նաև 6-րդ թաղամասի 50 տնտեսության համար հիմնովին լուծվել է խմելու ջրի մատակարարման խնդիրը, որն առկա էր։

Ծովակի խմելու ջրագծի կառուցման առաջին ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 50 միլիոն 655 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում Լճավանի աղբյուրակապից դուրս եկող հատվածում՝ 1010 գծամետր երկարությամբ և ներքին ցանցի կառուցում 6-րդ թաղամասում՝ 1000 գծամետր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։ Կառուցման ընթացքում ի հայտ եկած խնդիրների պատճառով նախագծում կատարված փոփոխության արդյունքում լրացուցիչ կառուցվել է ևս 400 գծամետր ջրագիծ։ 

Դեռևս օգոստոսին մեկնարկած շինարարական աշխատանքներն ավարտվել են նոյեմբերին։

Ծովակի խմելու ջրատարի կառուցման սուբվենցիոն երկրորդ ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է  20 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ծովակի գերեզմանոցի թաղամասում՝ 1160 գծամետր ընդհանուր երկարությամբ, պոլիէթիլենային խողովակներով։ Օգոստոսին մեկնարկած շինաշխատանքներն ավարտվել են նոյեմբերին։ 

Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Արտ Պլաս» ՍՊԸ-ն։ 

«Իրականացված երկու ծրագրերի շնորհիվ Ծովակում հիմնականում կարգավորվեց խմելու ջրի մատակարարման խնդիրը։ Ավելին, 6-րդ թաղամասի 50 տնտեսությունները, որոնք տասնամյակներով ջրամատակարարում չեն ունեցել ու ջուր են կրել մոտակա թաղամասերից, արդեն օգտվում են շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարումից։ Իսկ Լճավանի աղբյուրակապից սնուցվող ջրատարի ու գերեզմանոցի տարածքի ջրատարի ազբեստյա խողովակները՝ 2170 մետր ընդհանուր երկարությամբ, ամբողջությամբ փոխարինվել են պոլիէթիլենային խողովակներով, ինչի արդյունքում արդեն բացառվել են ջրի մեծաքանակ կորուստները, որոնք կային նախկինում։ Ծովակի շուրջ 400 տնտեսություն համարվում է իրականացված երկու ծրագրի  շահառու։ Այս պահի դրությամբ արդեն Ծովակի բոլոր տնտեսություններն ունեն շուրջօրյա ու որակյալ ջրամատակարարում»,-ներկայացրեց Ռուբեն Ղանդիլյանը։ 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը