Մարզեր

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են և անցանելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ճանապարհները բաց են և անցանելի

Չնայած դեկտեմբերի 16-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի Գավառի, Ճամբարակի, Վարդենիսի և Մարտունու տարածաշրջաններում տեղացած թույլ ձյանը, մարզի միջպետական ու հանրապետական, ինչպես նաև մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները բաց ու անցանելի են տրանսպորտային երթևեկության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ձյան շերտը կազմել է մի քանի սմ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում