Մշակույթ

«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

2 րոպեի ընթերցում

«Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տոնական ներկայացում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն Ամանորի տոներին՝ դեկտեմբերի 19-ից հունվարի 4-ը, փոքրիկ այցելուներին և նրանց ծնողներին հրավիրում է «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ տիկնիկային ներկայացմանը։ 

Ներկայացումը ստեղծվել է վարպետի մանկական ստեղծագործությունների հիման վրա և միավորում է գիտությունը, կրթությունը, սերը, իմաստությունն ու ճշմարտությունը։

Միջոցառումն իրականացվում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է գերատեսչության տարածած հաղորդագրությունից, ներկայացումը հանդիսատեսին կտեղափոխի Իսահակյանի հեքիաթային աշխարհ՝ ստեղծելով տոնական, ջերմ և կախարդական մթնոլորտ։ Փոքրիկներն ու մեծերը միասին կպարզեն՝ որն է «Ամենապիտանի բանը», կփորձեն հասնել «Արևի մոտ» և կհանդիպեն «Նուկիմ քաղաքի խելոքներին»։ 

Ինտերակտիվ ձևաչափը երեխաներին հնարավորություն կտա դառնալու ներկայացման անմիջական մասնակից։

Ներկայացումների ժամանակացույցը

Դեկտեմբերի 19՝ ժամը 16:00

Դեկտեմբերի 20-21՝ 14:00

Դեկտեմբերի 26՝ 16:00

Դեկտեմբերի 27-28՝ 14:00

Դեկտեմբերի 29-30՝ 16:00

Հունվարի 3-4՝ 14:00

Տարիքային խումբը՝ սկսած 3 տարեկանից։ 

Ներկայացման սցենարիստն և ռեժիսորը Քրիստինե Ասրյանն է, դերասանուհի, վարող՝ Ալլա Սահակյան, բեմանկարիչ՝ Սուսաննա Հախվերդյան, տիկնիկագործ՝ Նանե Զորաբյան, երաժշտությունը՝ Էլլադա Սայադյանի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում