ՀՀ ԲՏԱ նախարարությունում ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ երեխաների առցանց անվտանգության ապահովման նպատակով

4 րոպեի ընթերցում

 

ՀՀ ԿԳՄՍ, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունների և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության եռակողմ հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ու թվային գրագիտության բարձրացման նպատակով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամը ստորագրեցին նաև համապատասխան ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիր։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը ամիսներ տևած համատեղ աշխատանքի տրամաբանական շարունակությունն է։

«Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիաների զարգացումը բերում է նաև կիբեռ ռիսկեր, կիբեռ սպառնալիքներ՝ թիրախավորելով պետությունների, հասարակությունների և անհատների։ Այս համատեքստում է, որ կառավարությունը ջանք չի խնայում, որպեսզի պատշաճ կերպով ապահովի և պետական կառույցների, և մասնավոր հատվածի կողմից շահագործվող կրիտիկական ենթակառուցվածքների, ինչպես նաև 2025 թվականի ապրիլից սկսած գործուն քայլեր է ձեռնարկում մեր երեխաների, դեռահասների, երիտասարդների կիբեռպաշտպանությունը կազմակերպելու համար»,-ընդգծեց Հայրապետյանը՝ կարևորելով ոլորտում կառավարության համապատասխան որոշումների համար հուշագրի շրջանակներում նախատեսվող փորձագիտական աջակցությունը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի կարծիքով՝ ներկայում կրթական համակարգի ամենալուրջ մարտահրավերը դառնում է տեխնոլոգիաների հետ առնչության ձևերի որոշումը։

«Կախված նրանից, թե ինչպիսի մոտեցում է որդեգրվում, կրթական համակարգի զարգացումը կարող է սկզբունքորեն փոխվել։ Մենք պետք է հասկանանք, որ այդ որոշումները ոչ միայն համակարգային են, այլ նաև որոշումներ են, որոնք ազդում են համակարգում ներգրավված յուրաքանչյուր երեխայի, ուսուցչի, մասնակցի կյանքի որակի վրա։ Իհարկե, այստեղ պետք է շատ լավ հասկանալ միջազգային այն փորձն ու պրակտիկաները, որ ձևավորվել են և նաև մեր սեփական խնդիրները։ Կարծում եմ , որ այդ հետազոտություններն ու վերլուծությունները կարող են իսկապես հիմք լինել կշռադատված որոշումների համար»,-ասաց նախարարը՝ շեշտելով, որ դպրոցը պետք է դառնա ոչ թե արգելքի, այլ մեդիագրագիտության, կիբեռգրագիտության դասընթացների, նախագծային աշխատանքների շրջանակներում բոլոր հնարավոր վտանգների քննարկման ու իրազեկվածության բարձրացման վայր։

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը կարևորեց առցանց տիրույթում երեխաների անվտանգության ապահովման համապատասխան մոտեցումները՝ նպաստելով, որպեսզի նրանք կարողանան նաև օգտվել համացանցի հնարավորություններից։ 

«Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանը գոհունակությամբ նշեց, որ բոլոր բարդություններով հանդերձ, ծրագրի մտահղացումը մի քանի ամսվա ընթացքում հասել է իրագործման փուլին։ 

Նրա դիտարկմամբ՝ աշխարհի առաջատար մի շարք երկրներում մեդիայով մեծ տեղ է հատկացվում երեխաների առցանց անվտանգության և թվային պաշտպանության խնդիրներին։

«Ուրախ ենք, որ մենք միասին կարողանում ենք հետ չմնալ և նույնիսկ շատ երկրներից առաջ լինել այս հարցում։Ես համոզված եմ, որ այս ծրագրի ժամանակին և ճիշտ, արդյունավետ իրականացումը մեզ կբերի շատ կարևոր արդյունքներ»,-համոզմունք հայտնեց Չոբանյանը։

 

 

 

Հայերեն

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը