Պարոնյանի անվան պետական թատրոնը միջազգային համագործակցությամբ կներկայացնի նոր բեմադրություններ

3 րոպեի ընթերցում

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի համար 2025 թվականը եղել է ստեղծագործական բուռն տարի։ 2025 թվականին թատրոնն ունեցել է մի քանի առաջնախաղ, որից 4-ը՝ հիմնական բեմում, երկուսը՝ «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում։ «Փրայմ թայմ»-ը, «Կմեռնեմ ուրբաթ երեկոյան»-ը, «Մետրանպաժ»-ը, «Հինգ կանգառ»-ը, «Ինչպես չամուսնանալ»-ը և «Մահվան Քրոնիկոնները» ներկայացումը հասցրել են սիրվել հանդիսատեսի կողմից։ Վերջերս հանդիսատեսի դատին է հանձնվել նաև Արմեն Կարապետյանի ««Անհաջող» ժամադրություն» կատակերգությունը։  «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը նշեց, որ առաջիկա օրերին ևս նոր ներկայացում է սպասվում՝ նախատեսված փոքրիկների համար։ 

«Փոքրիկների դատին կհանձնվի Ամանորի «Բևեռային ճեպընթաց» ներկայացում-մյուզիքլը։ Բավական գունեղ, դինամիկ ու հետաքրքիր ներկայացում է սպասվում։ Ի դեպ, տոմսերի մի զգալի հատվածն արդեն սպառված է։ Ամանորի ներկայացումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 20-ին։ Նախատեսում ենք խաղալ մինչև դեկտեմբերի 30-ը։ Աշխատանքները կվերսկսենք 2026-ի հունվարի 2-ից»,-ասաց Լիլիթ Պետրոսյանը։ 

Տարվա ընթացքում թատրոնը մասնակցել է մի շարք հանրապետական փառատոնների ՀՀ մարզերում՝ Կապան, Արտաշատ, Գավառ և այլն։ Նպատակ է դրված ընդլայնել մասնակցությունը թե հանրապետական, թե միջազգային փառատոններում։ 

Լիլիթ Պետրոսյանը տեղեկացրեց, որ թատրոնը նախատեսում է նոր մոտեցումներով բեմադրել մյուզիքլներ, օպերետներ և ժամանակակից օպերա։

«Քննարկումներ ենք ունեցել այս ուղղությամբ, հասկանալի է, որ բավական ռեսուրս է պահանջվելու։ Սկզբում կօգտագործենք մեր ներքին ներուժը, և հետագայում աշխատանքն առաջ կտանենք հրավիրյալ մասնագետներով, ինչը շատ կարևոր է նաև փորձի փոխանակման տեսանկյունից։ Միջազգային համագործակցության համար դիտարկում ենք Անգլիան, Գերմանիան»,-ասաց Լիլիթ Պետրոսյանը։

Թատրոնում Հակոբ Պարոնյանի որևէ գործի բեմադրություն ներկայում չկա, ինչը պատճառ է հանդիսացել ղեկավարության համար այդ ուղղությամբ ևս աշխատելու։ Համագործակցության համար հրավիրվել է Սերժ Ավետիքյանը և որոշվել է բեմադրել «Մեծապատիվ մուրացկանները» ստեղծագործությունը։ Աշխատանքներում ներգրավվելու են նաև Ֆրանսիայի գործընկերները։  Հիմքում մշակութային ժառանգության պահպանումն է, զարգացումը, ժամանակակից շնչով ներկայացնելը։ 

2026 թվականին նախատեսվում է հրավիրել արտերկրից այլ ռեժիսորների, լույսի ու զգեստների ձևավորողների։ Հաջորդ տարի թատրոնի շենքի և տեխնիկական հագեցվածության բարելավում է սպասվում։

Հայերեն

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին