Երևան

Հանրային պահանջ կա՝ խստացնել վերահսկողությունը տրանսպորտում չվճարողների նկատմամբ. Ավինյան

1 րոպեի ընթերցում

Հանրային պահանջ կա՝ խստացնել վերահսկողությունը տրանսպորտում չվճարողների նկատմամբ. Ավինյան

Քաղաքացիներն ահազանգում են հանրային տրանսպորտում վճարումներից խուսափողների մասին, ինչի հետևանքով քաղաքապետարանը պատրաստվում է խստացնել վերահսկողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ինձ գրում են, որ շատերը, հիմնականում երիտասարդները, չարամտորեն խուսափում են վճարելուց: Ակնկալում եմ, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Գիտեմ, որ դեկտեմբերին հաստիքացուցակում նոր մարդիկ են ավելանալու՝ վերահսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,-ասաց Ավինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում