Հայտարարություն Արարատի մարզում ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնողների մրցույթի մասին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ Արարատի մարզի միասնական երթուղիների համար․

Ց Ա Ն Կ

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

1. Հայտ՝ N 2 ձևի:

2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն):

3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ:

4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ:

5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր:

6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ կնքված ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում):

7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին):

Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով:

Փաթեթների բացման oրը, ժամը և վայրը՝ 2026 թվականի հունվարի 23-ին, ժամը 12։00 հետևյալ հասցեով՝ ք․ Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Մրցույթի անցկացման oրը, ժամը և վայրը՝ 2026 թվականի հունվարի 29-ին, ժամը՝ 14։00, գ․ Վերին Պտղնի, Երևան-Սևան ավտոմայրուղի, 2/14 շենք։

Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը՝ հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2026 թվականի հունվարի 22-ը ժամը՝ 17։00 հետևյալ հասցեով՝ ք Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։

Հեռախոuահամարը՝ լրացուցիչ տեղեկություն uտանալու համար՝ 010 511 356։

*Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում:

Էլեկտրոնային փոստի հասցեն՝ mtai.secretariat@gmail.com

Երթուղիների չվացուցակները ներկայացված են հետևյալ հղումով

Մրցույթին ներկայացվող ավտոբուսների ընդհանուր թվի առնվազն 10%-ը պետք է հարմարեցված լինի հաշմանդամների (տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց) նստեցման և իջեցման համար։

Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) պահանջների համաձայն։

Հայտ-պարտավորագրով մասնակցելու դեպքում Կարգի 22.1 կետի պահանջներին համապատասխան մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ստորև նշված հաշվեհամարին մինչև 2026 թվականի հունվարի 27-ը ժամը 12։00 փոխանցեն սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 2.5 տոկոսին համարժեք գումար՝

Հ/Հ 900008000730

Հայերեն

Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆ-ն պարզաբանել է նոր կարգը

Քրեական ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 5 ինքնաձիգ, մարտական ատրճանակ ու զինամթերք. կան ձերբակալվածներ

Շինարարների փողոցը բարեկարգվելու է և վերադարձվի երևանցիներին. Տիգրան Ավինյան

Քիշնևը բարձր է գնահատում սերտ երկխոսությունն ու բարեկամությունը Երևանի հետ․ Մոլդովայի ԱԳՆ

Դիվանագիտության պետք է խթանի երկկողմ առևտրաշրջանառությունն ու ներկայացնի Հայաստանի ներդրումային գրավչությունը. Վահագն Խաչատուրյան

Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործի քննությունը կշարունակվի Երևանի առաջին ատյանի քրեական դատարանում

«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական դատախաղ-մրցույթ՝ իրավաբանական ֆակուլտետների ուսանողների համար. մեկնարկել է հայտերի ընդունման գործընթացը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի նոր խմբաքանակ

Սուրեն Պապիկյանը դիտարկել է ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը

Մոլդովայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ. Moldpres