Իրավունք

Ձերբակալվել է Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 4 անձ. ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Ձերբակալվել է Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 4 անձ. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, ձերբակալել են Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող անձանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե»,- գրել է Սարգսյանը։

Դեկտեմբերի 8-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ մի խումբ դիմակավորված տղամարդիկ հարձակվել են նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Միհրան Հակոբյանի վրա ու ծեծել նրան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում