Աշխարհ

Լուկաշենկոն հանդիպել է Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնացի հետ

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն հանդիպել է Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնացի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի ներկայացուցիչներին՝ Բելառուսի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քոուլի գլխավորությամբ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի գրասնեյակը։ 

Նախագահ Լուկաշենկոն շնորհավորել է Քոուլին Բելառուսում ԱՄՆ հատուկ բանագնաց նշանակվելու կապակցությամբ։

«Ջոն, շնորհավորում եմ Ձեզ նոր նշանակման կապակցությամբ։ Դուք այժմ մեր բարձրագույն պաշտոնյան եք Բելառուսի հարցերով։ Փոխանցեք Թրամփին, որ մենք պետք է ինչ-որ բան անենք այս առնչությամբ։ Եվ մենք կանենք դա։ Մենք շատ հարցեր ունենք։ Աշխարհը շատ արագ է փոխվում, ի հայտ են գալիս նոր խնդիրներ, որոնք մենք Ձեզ հետ պետք է քննարկենք։ Եվ, գուցե, նույնիսկ լուծենք որոշ հարցեր», - նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

Նա դրական է գնահատել իր ամերիկացի գործընկերոջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ 

Հանդիպման մնացած հատվածն անցել է փակ դռների ետևում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում