Երևանում տեղի ունեցավ աշխատաժողով՝ Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման թեմայով

3 րոպեի ընթերցում

Երևանում տեղի ունեցավ ՄԱԶԾ «Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում» ծրագրի վերաբերյալ աշխատաժողով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ։

«Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի հզորացում(2023-2026թթ․)» ծրագրի  նպատակն է աջակցել սոցիալական պաշտպանության ճկուն, ներառական, մարդակենտրոն և ցնցումներին արձագանքող համակարգի բարելավմանը, որը կբարձրացնի մարդկանց դիմակայունությունը խոցելիության և ճգնաժամերի նկատմամբ։ 

Ծրագիրը բաղկացած է 4 փոխկապակցված բաղադրիչներից, որոնց թիրախում երկրի, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում հակամարտությունից տուժած և աղքատ համայնքների խոցելի տնային տնտեսություններն ու անհատներն են։

Միջոցառման բացմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կարևորեց ծրագիրը ոլորտում իրականացվող համապատասխան մյուս ծրագրերի համատեքստում։ Նախարարն այդ առումով նշեց ներկայում հանրապետության երկու մարզերում անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով իրականացվող պիլոտային նոր ծրագիրը, որը հետագայում նախխատեսվում է ներդնել ամբողջ Հայաստանում։ 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսի խոսքով՝ Եվրամիությունը հպարտությամբ է աջակցում  Հայաստանի ջանքերին՝ ուղղված սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն ունեցող ընտանիքներին կարիքների արձագանքմանը։ 

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին շեշտեց, որ ՄԱԶԾ-ն արդեն երեք տասնամյակ է՝ շարունակում է նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը, այդ թվում՝ խթանելով սոցիալական պաշտպանության հասանելի և արդար համակարգի ձևավորումը։

«ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում անցկացվող այսօրվա միջոցառումը ևս մեկ վկայություն է ինտեգրված սոցիալական ծառայությունների, սոցիալական ու մատչելի բնակապահովման և սոցիալական պաշտպանության ոլորտի պետական դերակատարների թվային կառավարման ուղղություններում առկա հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների կարևորության մասին։ Այս ջանքերը միտված են Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի ամրապնդմանը՝ այն դարձնելով ավելի ներառական և դիմակայուն խոցելի խմբերի համար»,- ասաց նա:

Աշխատաժողովին սոցիալական և մատչելի բնակապահովման խնդիրներին ուղղված պիլոտային մոդելի գործարկման թեմայի շրջանակում Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը և ծրագրի համակարգող Տիգրան Պետրոսյանը ներկայացրեցին նորարարական մոտեցում, որով առաջարկվում է բազմաբնակարան շենքերի ձեղնահարկերը վերակառուցել որպես սոցիալական բնակարաններ՝ քննարկելով այս փորձը Հայաստանի մյուս համայնքներում ևս կիրառելու հեռանկարը: 

Միջոցառմանը ներկայացվեց նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նոր թվային հարթակը։  

Հայերեն

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն