Մշակույթ

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

1 րոպեի ընթերցում

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է գերատեսչությանը կից գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն առնչվող և ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված 4 նախագիծ:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Լոռու մարզի Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը  համարվել է ընդունելի:  

Լոռու մարզի Կայան բերդի բարեկարգման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ վերանայելու նախնական՝ 13-րդ դարի ծավալատարածական լուծումների վերականգնման համաչափությունները: 

Շիրակի մարզի Պեմզաշեն վանական համալիրի վերականգնման և Պեմզաշեն համայնքի Առաքելոց եկեղեցու և Աբլղարիբ իշխանի դամբարանի վերականգնման էսքիզային նախագծերը համարվել են ընդունելի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում