Միացյալ Նահանգները 2025 թվականին արտաքսել է 2,5 միլիոն օտարերկրացու

1 րոպեի ընթերցում

2025 թվականի սկզբից ի վեր Միացյալ Նահանգներն արտաքսել է 2,5 միլիոն օտարերկրացու, որոնցից 1,9 միլիոնը երկիրը լքել են կամավոր՝ ինքնաարտաքսման ծրագրի շրջանակներում, իսկ 600 հազարն արտաքսվել է հարկադրաբար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը: 

«600 հազար անօրինական ներգաղթյալներ մեր երկրի տարածքից արտաքսվել են 365 օրից էլ պակաս ժամանակում։ Կամավոր արտաքսված 1,9 միլիոն անձանց հետ, որոնք հեռացել են ինքնաարտաքսման եղանակով, արտաքսված անօրինական ներգաղթյալների ընդհանուր թիվը գերազանցել 2,5 միլիոնը», - ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մինչև իր իշխանության անցնելն անօրինական կերպով երկիր է մուտք գործել մոտ 25 միլիոն մարդ։ ԱՄՆ-ի ղեկավարը բազմիցս հանդես է եկել  ներգաղթային քաղաքականության խստացման օգտին։ Երդմնակալության արարողությունից հետո նա ստորագրել է  հրամանագիր՝ Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու մասին։ Թրամփը նշել է, որ մտադիր է ապահովել անօրինական միգրանտների արտաքսման՝ ԱՄՆ պատմության մեջ ամենաընդգրկուն գործողությունը:   

Հայերեն Русский

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ