Սարուխանում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շարունակվում են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սարուխանի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 14 միլիոն  500 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Արտավազդ Քիշոյան, Զորավար Անդրանիկ և Խոստեղյան փողոցներում ոռոգման և ջրահեռացման համարկարգի կառուցում՝ 460 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով, անցումներում՝ մետաղական խողովակներով։ Արտավազդ Քիշոյան փողոցում համակարգը ծառայելու է ոռոգմանը, իսկ Զորավար Անդրանիկ և Խոստեղյան փողոցներում ոռոգմանը զուգահեռ նաև՝ ջրահեռացմանը։ Դեռևս նոյեմբերին սկսված աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ 

Ծրագրի իրագործմամբ Սարուխանում շուրջ 200 տնտեսություն հնարավորություն կունենա ոռոգելու ավելի քան 50 հեկտար տնամերձ հողամաս։ Համակարգի միջոցով ջուրն արդեն առանց կորուստների կհասնի հողագործին։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը