ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Հունաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն Աթենքում հանդիպել է Հունաստանի առաջատար գիտահետազոտական «Միջազգային հարաբերությունների ինստիտուտ» կենտրոնի տնօրեն Ինո Աֆենտուլիի հետ: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Դավիթ Կարապետյանը և Ինո Աֆենտուլին մտքեր են փոխանակել  ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարների, Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի շուրջ: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին: Այս համատեքստում ՀՀ ԱԳՆ գխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները, դրանց արդյուքներով հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի ջանքերը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, ինչպես նաև 2026թ. Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, «Երևանյան երկխոսություն» համաժողովի, ինչպես նաև Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:

Քննարկվել են նաև հետագա համագործակցության ձևաչափերին և հեռանկարներին առնչվող հարցեր:

Հայերեն English Español Русский

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

ՀՀ պետական արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնի համար բաց մրցույթի մասին հայտարարություն