Քաղաքականություն

Համբուրգի առևտրի պալատում ՀՀ վարչապետը մանրամասներ ներկայացրեց TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին

1 րոպեի ընթերցում

Համբուրգի առևտրի պալատում ՀՀ վարչապետը մանրամասներ ներկայացրեց TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի հաջորդ կանգառը Համբուրգի առևտրի պալատն է, որտեղ անցկացվում է հանդիպում գործարարների հետ։ 

Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորեց Համբուրգի առևտրի պալատի Գլխավոր գործադիր տնօրեն դոկտոր Մալթե Հեյնեն։ Արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց «Հայաստանի ռազմավարական դերի ուսումնասիրությունը Եվրոպայի և Ասիայի կապման գործում» խորագրով քննարկումը, որին մասնակցում են գործարարներ ամենատարբեր ոլորտներից՝ վերականգնվող էներգետիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, մետաղական արտադրություն, բեռնափոխադրում, ֆինանսներ, բանկեր, հյուրանոցային կառավարում և այլն։ Մասնակից ընկերություններից են՝ MB Energy, Hanbao Energien, Intertek Caleb Brett Germany, Hafen Hamburg Marketing, Aurubis, Maersk Deutschland, Hamburger Sparkasse, Hamburg Invest և այլն։

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց մանրամասներ TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտադրելով Հայաստանի ներուժը որպես միջազգային լոգիստիկ երթուղիների կենտրոն։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում