ԱԺ նախագահը Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց վերադարձի հարցում դրական միտում է տեսնում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի, միջազգային ներկայացուցիչների,  դեսպանների, պատվիրակությունների հետ  չկա այնպիսի հանդիպում, որի ժամանակ չքննարկվեն Ադրբեջանում հայ գերիների և պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ալեն Սիմոնյանն ասաց Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման շրջանակներում ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Միշտ իմացեք, որ այդ երկու կետերը լինելու են այնքան ժամանակ, մինչև հարցը չլուծվի, իսկ դրական լուծման միտում ես տեսնում եմ»,-նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ նման հույս են ներշնչում նաև քննարկումները։

Բացի այդ, ըստ ԱԺ նախագահի, միջազգային կառույցների և ներկայացուցիչների հետ այդ թեմայով խոսակցությունների արձագանքից նկատելի է, որ գերիների և անհայտ կորած անձանց հետ կապված պահանջը լեգիտիմ է ՀՀ-ի կողմից։

«Բացառում եմ, որ որևիցե լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք։ Ուղղակի պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք. ինչպես մեր մյուս եղբայրներն ու ընկերները վերադարձան, վստահ եմ, որ մի օր բոլոր այն մարդիկ, ովքեր այնտեղ են գտնվում, վերադառնալու են Հայաստանի Հանրապետություն»,-համոզմունք հայտնեց Սիմոնյանը։ 

Հայերեն العربية English فارسی Русский 中文

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին