Բարձր ենք գնահատում ժողովրդավարական բարեփոխումների հարցում Գերմանիայի ցուցաբերած աջակցությունը. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացքում Գերմանիայի ցուցաբերած քաղաքական կամքն ու աջակցությունը:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրոպական միության միջև հարաբերություններին:

‹‹Մենք բազմիցս ասել ենք, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ՀՀ-ի համար առաջին հերթին լրացուցիչ և կարևոր խթան է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը հետևողականորեն շարունակելու համար, և այդ ուղղությամբ ռազմավարական խթաններ ունենալու համար››,-ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաև հայտնել է, որ Գերմանիայի կանցլերի հետ ունեցած հանդիպման ընթացքում ինքը շեշտել է, որ այն բարեփոխումները, որոնք հնարավոր են եղել իրականացնել միայն քաղաքական կամքի շնորհիվ, Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած ժողովրդական, թավշյա և ոչ բռնի հեղափոխությունից հետո արդեն իրականացված են: 

Վարչապետի խոսքով՝ այդուհանդերձ, հիմա միայն քաղաքական կամքը բավարար չէ բարեփոխումների հաջող ընթացքի համար, քանի որ Հայաստանը ինստիտուցիոնալ կարողությունների հետագա զարգացման խնդիր ունի:

‹‹Այս հարցում մեզ համար շատ կարևոր է նաև հասանելիություն ունենալ Եվրոպայի լավագույն ժողովրդավարական փորձին, որը բերում է նաև բարեկեցության, տնտեսական զարգացման, ազատության, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի: Հանդիպման ժամանակ ես նաև ասացի, որ Հայաստանը շնորհակալ է Գերմանիային մինչ այժմ մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին աջակցելու համար››,-շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Նա հավելել է, որ Գերմանիան Հայաստանին աջակցություն է ցուցաբերել նաև վերջերս Հայաստանի ու Եվրոպական միության միջև ռազմավարական գործընկերության նոր օրակարգի ստորագրման հարցում:

‹‹Շնորհակալ եմ պարոն կանցլերին իր ցուցաբերած պատրաստակամության և հստակ քաղաքական դիրքորոշման համար, որ բարեփոխումների գործընթացում Գերմանիան լինելու է Հայաստանի կողքին, մենք դա իսկապես բարձր ենք գնահատում››,-ընդգծել է Հայաստանի վարչապետը:

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է օրենք Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին։ Եվրամիությանը անդամակցության գործընթացի մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովում շրջանառվել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության միջոցով։ Սահմանված ժամկետում նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։

 

Հայերեն العربية Русский

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն