«Թրամփի ուղի» նախագիծը կարող է դառնալ Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) լայնածավալ նախագիծը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հաղորդակցության բացման հետ միասին, ունի լիարժեք ներուժ դառնալու Միջին միջանցքի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով անարգել հաղորդակցություն Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև։

Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդում կայացած «Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալացման, տարածաշրջանային կապակցվածության և ԵՄ ինտեգրման շուրջ» պանելային քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախաձեռնության իրականացումն արդեն կարող է մեկնարկել հաջորդ տարի։

«Փաստացի իրականացմանն ու շինարարությանը մենք կանցնենք արդեն հաջորդ տարի։ Այս նախագիծը, որը լիովին համապատասխանում է մեր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում ստեղծելու է լրացուցիչ փոխկապակցվածություն և փոխկախվածություն՝ դառնալով խաղաղության հասնելու ևս մեկ կարևոր գործոն»,-մանրամասնել է վարչապետ Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հռչակագիր։

«Մենք պարտավորվել ենք ճանապարհ հարթել՝ մեր երկու երկրների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության որևէ փորձ՝ այժմ կամ ապագայում։

Խաղաղության հաստատման և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրված տեքստը հաստատվել է Վաշինգտոնում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ներկայությամբ, ինչպես նաև նախագահ Թրամփի մասնակցությամբ։

Վաշինգտոնում ձեռք բերված առանցքային ձեռքբերումներից մեկն էր հաղորդակցության բացման վերաբերյալ համաձայնագիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգման հիման վրա»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ ջանքերը պետք է ներառեն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել հաղորդակցություն ՝ փոխադարձ շահ ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգային և ներպետական կապի համար։

Փաշինյանը հայտնեց, որ TRIPP նախագծի իրականացման նախնական պայմանները քննարկվում են ԱՄՆ-ի հետ․ այն նախատեսում է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ ընկերության գրանցումը, որը իրավունք կունենա կառուցելու անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ երկաթուղային, ավտոմայրուղային, նավթամուղ, գազատար և օպտիկամանրաթելային կապի ուղղություններով։

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Վաշինգտոնում Թրամփի և Ալիևի հետ ստորագրած հռչակագրի տեքստը

 

Հայերեն العربية English Русский Türkçe 中文

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում