Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ միասին ծանոթացել է Քանաքեռավանը Արաբկիր վարչական շրջանի հետ կապող «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-իր էջում հայտնել է Տիգրան Ավինյանը:
«Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են»,-ընդգծել է Ավինյանը:
Անդրադառնալով «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներին՝ քաղաքապետը նկատել է, որ ճանապարհը երկար տարիներ գտնվել է անմխիթար վիճակում։
Նրա խոսքով՝ հիմնանորոգումից հետո այն կդառնա այլընտրանք Դավթաշենի կամրջին, ինչը զգալիորեն կբեռնաթափի տվյալ հատվածի երթևեկությունը։
Նախարարն ու քաղաքապետը ծանոթացել են նաև Երևան-Աշտարակ մայրուղու Պռոշյանի բնակավայր տանող ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքների ընթացքին: