Հայաստանի ԱԺ պատգամավորները Ժնևում կմասնակցեն անվտանգության ոլորտի կառավարման թեմայով ճանաչողական այցի
1 րոպեի ընթերցում

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Քրիստինե Պողոսյանը, Արտյոմ Մեհրաբյանն ու Մարինա Ղազարյանը կգործուղվեն Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:
Պատգամավորները Ժնև կգործուղվեն դեկտեմբերի 8-12-ը՝ մասնակցելու «Անվտանգության ոլորտի կառավարման եւ վերահսկողության խթանումը Հայաստանում» թեմայով ճանաչողական այցին: