Ռուսաստան

ՉԺՀ ԱԳՆ-ն Չինաստանի, ՌԴ-ի և Հնդկաստանի հարաբերությունները համարել է առանցքային՝ գլոբալ խաղաղության համար

1 րոպեի ընթերցում

ՉԺՀ ԱԳՆ-ն Չինաստանի, ՌԴ-ի և Հնդկաստանի  հարաբերությունները համարել է առանցքային՝ գլոբալ խաղաղության համար

Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև լավ հարաբերությունների պահպանումը համապատասխանում է երեք պետությունների շահերին և գլոբալ անվտանգության գրավականն է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկյացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ վերջերս Հնդկաստան կատարած այցի արդյունքները։

«Չինաստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը խոշոր զարգացող տնտեսություններ են և գոբալ Հարավի կարևոր մասնակիցներ։ Լավ հարաբերությունների պահպանումը ոչ միայն համապատասխանում է երեք երկրների սեփական շահերին, այլև նպաստում է խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում», - նշել է դիվանագետը։

Պատասխանելով չին-հնդկական հարաբերությունների հեռանկարների մասին հարցին՝ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է երկխոսության կարգավորման՝ Պեկինի պատրաստակամությունը։

«Չինաստանը պատրաստ է աշխատելու հնդկական կողմի հետ՝ հետևելով հարաբերությունների ռազմավարական և երկարաժամկետ տեսակետին՝ դրանց կայուն, առողջ զարգացմանը նպաստելու համար», - եզրափակել է Գո Ցզյակունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում